Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման կարգը

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով Արցախ մուտք գործել հնարավոր չէ։
—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության 2001թ. օգոստոսի 31-ի օրենքի` Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար օտարերկրյա պետության քաղաքացիները պետք է ունենան վավերական արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ և ԱՀ մուտքի արտոնագիր։

Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է Արցախ այցի օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ armconsul@mfa.nkr.am էլեկտրոնային հասցեին ուղարկել առցանց լրացված հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),
  • լրացված վիզային հարցաթերթիկ,
  • 3х4 չափսի լուսանկար։

Արցախ մուտքի արտոնագրի տրամադրման կամ մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է Արցախ մուտք գործելու իր նախանշած օրը։

Օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագրեր / վիզաներ տրամադրվում են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում.
Հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2
Աշխ. ժամեր՝  երկուշաբթի-ուրբաթ՝ 9.00 - 18.00
Հեռ.՝ +374 10 249 705

! Մուտքի արտոնագիր ստանալու դեպքում օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Արցախ միայն իր դիմումում նշված օրը։

ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետներն ու պետական տուրքի չափը
(Ըստ «Պետական տուրքի մասին» 14.04.2004 թ. ԼՂՀ օրենքի)

 

Վիզայի տեսակ Պետ. տուրքի
չափը ՀՀ դրամով
Զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր մինչև 21 օր ժամկետով
Մինչև 1 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 9000
Մինչև 1 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 14000 
Մինչև 2 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 12000 
Մինչև 2 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր 17000 
Մինչև 3 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 15000 
Մինչև 3 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 20000 

 

Print Friendly, PDF & Email