Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

02.09.2023

Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ արտաքի գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ է տեղադրել ու ծաղիկներ խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։

Նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»:

Print Friendly, PDF & Email