ԱՀ ԱԳ նախարարի հանդիպումը Լիոնի քաղաքապետի հետ

12.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած  հումանիտար խնդիրներին։

Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

Սերգեյ Ղազարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ և շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար։

Print Friendly, PDF & Email