ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության անդամներին

23.06.2014

Հունիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք» եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակության անդամներ Միգել Մարտինեզ Թոմիին, Էվա Բիդանիա Իբարգուտխիին և Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային, որոնք գտնվում են Արցախում ճանաչողական այցով։

Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախի քաղաքական ուժերի և «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հաստատումն ու զարգացումը և կարծիք հայտնել, որ այն կրելու է փոխշահավետ բնույթ։ Արտաքին գործերի նախարարը և պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել այդ համագործակցության ձևերի և մեխանիզմների շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Print Friendly, PDF & Email