Միջազգային համագործակցություն

Արցախի Հանրապետությունը մեծապես կարևորում է հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին՝ ուղղված քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Արցախի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Արցախի և տարբեր արտասահմանյան երկրների համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման ու զարգացման համար։ Նման կապերը ոչ միայն նպաստում են ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև հնարավորություն են ընձեռում մշակույթի, կրթության, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում զանազան ծրագրերի իրականացման համար։

Բարեկամական հարաբերություններ են հաստատված Արցախի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի (Իսպանիա), Բրազիլիայի ու Լիբանանի քաղաքների և համայնքների միջև.

  • 1998 թ. մայիսի 22-ին Վիլյորբան (Ֆրանսիա) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2005 թ. հոկտեմբերի 26-ին Մոնտեբելո (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2012 թ. մայիսի 9-ին Լոս Անջելես (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Շուշի քաղաքներ,
  • 2013 թ. հունիսի 11-ին Լե-Պեն-Միրաբո (Ֆրանսիա) - Մարտունի քաղաքներ,
  • 2013 թ. նոյեմբերի 26-ին Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա) – Բերձոր քաղաքներ,
  • 2014 թ. փետրվարի 21-ին Վիեն (Ֆրանսիա) - Հադրութ քաղաքներ,
  • 2014 թ. ապրիլի 22-ին Պիկո Ռիվերա (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Քարվաճառ քաղաքներ,
  • 2014 թ. սեպտեմբերի 13-ին Դոնոստիա/Սան Սեբաստիան (Բասկերի Երկիր) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2014 թ. հոկտեմբերի 5-ին Բուրգ-լե-Վալանս (Ֆրանսիա) - Շուշի քաղաքներ,
  • 2014 թ. հոկտեմբերի 28-ին Բըրբանք (ԱՄՆ, Կալիֆորնիա) - Հադրութ քաղաքներ,
  • 2014 թ. նոյեմբերի 19-ին Բուկ-Բել-Էր (Ֆրանսիա) – Ասկերան քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 17-ին Վալանս (Ֆրանսիա) – Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 18-ին Վիլյորբան (Ֆրանսիա) - Շուշի քաղաքներ,
  • 2015 թ. մայիսի 20-ին Սարսել (Ֆրանսիա) - Մարտակերտ քաղաքներ,
  • 2016 թ. փետրվարի 3-ին Ֆրանկու դա Ռոշա (Բրազիլիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2017 թ․ սեպտեմբերի 25-ին Դեսին-Շարպիո (Ֆրանսիա) - Ճարտար քաղաքներ,
  • 2017 թ․ նոյեմբերի 20-ին Ալֆորվիլ (Ֆրանսիա) - Բերձոր քաղաքներ,
  • 2017 թ․ ապրիլի 3-ին Բուր-դե-Պեաժ (Ֆրանսիա) -  Մարտունի քաղաքներ,
  • 2018 թ․ մայիսի 17-ին Բուրջ Համուդ (Լիբանան) - Մարտակերտ քաղաքներ, 
  • 2018 թ․ մայիսի 18-ին Այնճար (Լիբանան) - Կովսական քաղաքներ,
  • 2018 թ․ հոկտեմբերի 21-ին Սենտ Էտիեն (Ֆրանսիա) - Շուշի,
  • 2018 թ․ հոկտեմբերի 22-ին Առնուվիլ (Ֆրանսիա) - Շեխեր,
  • 2019թ. հուլիսի 23-ին Ռայդ (Ավստրալիա) - Ստեփանակերտ քաղաքներ,
  • 2019թ. սեպտեմբերի 20-ին Իզեր նահանգ (Ֆրանսիա) - Հադրութի շրջան
  • 2022թ․ սեպտեմբերի 28-ին Գլենդեյլ քաղաք (ԱՄՆ, Կալիֆորնիա) -Մարտունի քաղաք

2015 թ. մայիսի 17-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում համագործակցության հռչակագիր ստորագրվեց Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի (Ռոն-Ալպ տարածաշրջան) և Արցախի միջև։

Հատուկ կարևորություն է տրվում նաև միջխորհրդարանական կապերի հաստատմանը, մասնավորապես.

  • 2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի հետ Բարեկամության խումբ։ 2017 թ. հուլիսի 5-ին խորհրդարանական բարեկամության խումբն ընդլայնվել և վերափոխվել է Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի, որին միացել են Լիտվայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։
  • 2013 թ. մարտի 19-ին Ֆրանսիայում ձևավորվեց Արցախի հետ Բարեկամության խումբ, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և Ֆրանսիայի սենատորներ։
  • 2014 թ. հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում Արցախի Հանրապետության անկախության 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտարարվեց Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։
  • 2017 թ. հոկտեմբերի 18-ին Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ Բելգիայի ֆլամանդացի պատգամավորների բարեկամության խումբ ստեղծելու մասին։ Բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
  • 2017 թ. հոկտեմբերի 20-ին Բրյուսելի (Բելգիա) Վալոնական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս պատգամավորների, հասարակական և գիտական գործիչների բարեկամության շրջանակ ստեղծելու մասին։ Բարեկամության շրջանակի ստեղծման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
  • 2019 թ. մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում ստեղծվել է «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբը, որի ղեկավար է ընտրվել Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերը։ Այդ նախաձեռնությանն ի պատասխան՝ մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է «Արցախ-Կանադա» բարեկամության խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:
  • 2019 թ․ օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա այցի ընթացքում հայտարարվել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 57 գործիչներ։

Արցախի Հանրապետության ԱԺ-ում ձևավորված են և գործում են համապատասխան բարեկամական խմբեր։

Print Friendly, PDF & Email