Պաշտոնական անվանումը` Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Մայրաքաղաքը` ք. Ստեփանակերտ
Պետական լեզուն` հայերեն
Կրոնը` Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը
Հիմնական օրենքը` Սահմանադրություն (ընդունվել է 2017 թ. փետրվարի 20 համաժողովրդական հանրաքվեով)
Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993 թ.
Բնակչությունը` 148,1 հազար մարդ (2016 թ. հունվարի 1-ի դրությամբ)
Էթնիկ կազմը` հայեր (99 %), ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ, բելառուսներ և այլն
Տարածքը` 12.493 կմ2, որից 1.041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից
Աշխարհագրական դիրքը` Հարավային Կովկաս, արևմուտքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության, հարավում` Իրանի Իսլամական Հանրապետության, հյուսիսում և արևելքում` Ադրբեջանի Հանրապետության հետ
Ժամային գոտի` GMT+04.00
Կլիման` մեղմ և բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` չոր մերձարևադարձային
Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ
Ծովի մակերևույթից միջին բարձրությունը` 1100 մ
Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար (3724 մ), Գժասար (3616 մ), Թսխուդ (3581 մ), Մռավ (3343 մ), Մեծ Քիրս (2725 մ)
Խոշոր գետերը` Արաքս, Որոտան, Հագարի, Թարթառ, Խաչեն
Օգտակար հանածոներ` ցինկ, կապար, պղինձ, ոսկի, ծծմբային հրաքար, զառիկ, մանգան, երկաթ, վոլֆրամ, սնդիկ, քրոմ, ծարիր, մոլիբդեն, մարմար, գրանիտ, տուֆ, բազալտ, կրաքար, իսլանդական սպաթ, բարիտ, պեմզա, ցեոլիթ, ասբեստ, պեռլիտ, մերգել, գիպս, քարածուխ։