ԱՀ մուտքի արտոնագրերի ձևակերպման կարգը

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թ. օգոստոսի 31-ի օրենքի` ԱՀ մուտք գործելու համար օտարերկրյա պետության քաղաքացիները պետք է ունենան վավերական արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ և ԱՀ մուտքի արտոնագիր։

Օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում (ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2), ինչպես նաև ԱՀ սահմանային անցակետերում՝ Քաշաթաղի շրջան ք․ Բերձոր- անցակետ Աղավնո կամ Շահումյանի շրջան ք․ Քարվարվաճառ-անցակետ Խարխապուտ։ Մուտքի արտոնագիր կարող է տրամադրվել նաև ք. Ստեփանակերտում` ԱՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնում։

Վրաստանի և ԱՊՀ երկրների (բացառությամբ Թուրքմենստանի) քաղաքացիների համար գործում է ոչ վիզային ռեժիմ։ 

Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),
  • լրացված վիզային հարցաթերթիկ,
  • 3։4 չափսի մեկ լուսանկար։

ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետներն ու պետական տուրքի չափը
(Ըստ «Պետական տուրքի մասին» 14.04.2004 թ. ԼՂՀ օրենքի)

   
Զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր մինչև 21 օր ժամկետով 0 դրամ
Մինչև 1 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 9.000 դրամ
Մինչև 1 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 14.000 դրամ
Մինչև 2 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 12.000 դրամ
Մինչև 2 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր 17.000 դրամ
Մինչև 3 ամիս ժամկետով մեկ անգամվա գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 15.000 դրամ
Մինչև 3 ամիս ժամկետով բազմակի գործածության երկարաժամկետ մուտքի արտոնագիր 20.000 դրամ


ԱՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատանքային ժամերը 
Երկուշաբթի-ուրբաթ՝ 9.00 - 18.00
Շաբաթ՝ 12.00 - 15.00 

Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-ուրբաթ՝ 9.00 - 18.00
 

Print Friendly, PDF & Email