Որոնում:

Պահանջվում է շտապ օգնություն - NKR

Պահանջվում է շտապ օգնություն

Անգելինա Սաֆարյան, ծնվել է 2003թ հունվարի 13-ին, ապրում է Ստեփանակերտում:

Ախտորոշումը` նեյրոգեն միզապարկ/Spina difida S1/: Պոչոսկրի թերզարգացում: Հիվանդ է վաղ հասակից, սակայն վերջին երկու տարիների ընթացքում ցավերը սաստկացել են, ինչի արդյունքում ստիպված են եղել շտապ տեղավորել <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում:

Անգելինան համալիր հետազոտության և արտասահմանում թանկարժեք վիրահատության կարիք ունի: Գերմանական Օսնաբրյուկ/Osnabrück/ կլինիկան անհատական բուժում է առաջարկել, սակայն ընտանիքը չունի անհրաժեշտ միջոցներ:

Անգելինայի մայրը` Լիլիթ Ասլանյանը, միայնակ է մեծացնում դստերը, ինքն անձամբ երկրորդ կարգի հաշմանդամ է: Նա գթասրտություն է հայցում և դիմում է բարի մարդկանց` խնդրելով օգնել երեխայի բուժման հարցում:

Արցախբանկում նրանց հաշվեհամարն ` 223005115124 SWIFT: ARTSAM22 Փոստային հասցե` 375000, Հայաստան, ք. Ստեփանակերտ, Չարենցի 43 փ.

***

Էրիկ Ասրյան: Ծնվել է 2005թ. սեպտեմբերի 23-ին: Ապրում է Ստեփանակերտ քաղաքում:

Ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ է ստացել: Վնասվել են ներքին օրգանները: Թոքերի լուրջ վիրահատություններից հետո ուղեղի կաթված է ստացել: Ներկայումս կաթվածահարված է մարմնի աջ մասը: Քառասուն օր բուժման կուրս է անցել <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն ՓԲԸ տորակալ վիրաբուժության բաժանմունքում: Երկարատեւ եւ թանկարժեք բուժման կարիք ունի: Էրիկի ընտանիքը նյութական լուրջ խնդիրներ ունի: Պապը զոհվել է ԼՂՀ պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների ժամանակ:

Էրիկի ծնողները դիմում են բարի մարդկանց` իրենց որդուն օգնելու խնդրանքով:

Հաշվեհամարն է` AMD 223008110593

 * * *

Միշել Մինասյան: Ծնվել է 2001թ. հունիսի 28-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում: Նրա կլինիկական ախտորոշումը աջ անրակի Յուինգի սարկոմա է /աջ անրակի հիմնական ոսկրային չարորակ ուռուցք/:Հետազոտվել է Ն.Բլոխինի անվան Մանկական ուռուցքաբանության եւ հեմատոլոգիայի ռուսական հետազոտական ինստիտուտում: Անհրաժեշտ է բուժման հինգ կուրս անցնել, այնուհետեւ անրակի հեռացման համար վիրահատություն կատարել: Վիրահատության մոտավոր արժեքը 500 հազար ռուբլի է:Միշելի ծնողները դիմում են կազմակերպությունների եւ մասնավոր անձանց նշված գումարը հավաքելու խնդրանքով: Հաշվեհամարն է `AMD 223005154628                                 USD 223005114622

Արսեն Լավրենտի Բախշիյանը,

ծնված 26.02.1976թ., տառապում է երիկամի խրոնիկ անբավարարությամբ եւ 2005թ. հեմոդիալիզ է ստանում ՙՀանրապետական հիվանդանոց՚ ՓԲԸ-ում:

Երիտասարդի միակ փրկությունը երիկամների ներպատվաստումն է, որի համար ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի:

Բախշիյանի ընտանիքը հայցում է բարի մարդկանց աջակցությունը` Արսենի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության հարցում:

Ծնողների տվյալներ` հեռ.`+37497 260414 , +37497 951404

Հաշվի համարը Արցախբանկում` 223010120762 (Արսեն Լավրենտ Բախշիյան)
* * *

Ղուկասյան Վադիմ Սամվելի

Ծնվել է 2007թ. մայիսի 23-ին, ՙԼամինար դեսկվամացիա՚ /1:5000 000/ բնածին արատով, որը չբուժելու դեպքում կարող է վերաճել իհտիոզ հիվանդության եւ ախտահարել երեխայի որոշ ներքին օրգաններ:

Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել Իսրայելում /Շեմեր կլինիկա, ք. Հայֆա/ երեխային ամբողջական հետազոտում անցկացնելու եւ համապատասխան բուժում ստանալու հարցում, կապվել մեզ կամ ԼՂՀ ԱԳՆ հետ E-mail – secretary@mfa.nk.am:

Ծնողների տվյալներ` samtighayk@mail.com հեռ.` +37497285599, +37497285565/Սամվել, Արմեն/:

* * *

Աբրահամյանների ընտանիքը օգնություն է հայցում` իրենց հաշմանդամ որդու` տասնամյա Սպարտակ Աբրահամյանի /ծնվ. 1998թ., Ստեփանակերտ քաղաքում/, հետագա բուժումը կազմակերպելու համար: Ընտանիքը ֆինանսական հնարավորություններ չունի իրենց որդուն արտերկիր բուժման տանելու համար /հայրը Արցախյան պատերազմի հաշմանդամ է, ընտանիքի միակ աշխատողը/ և ապավինում է Ձեր գթասրտությանը:

* * *

Սերժ Հակոբի Շադունցը, ծնվ.2003թ., ք. Ստեփանակերտում, տառապում է ՙՓակ գանգուղեղային վնասվածք, ցնցումային սինդրոմ՚ հիվանդությամբ և պարբերաբար բուժումներ է ստանում Երևանի ՙՍուրբ Աստվածամայր կենտրոնում՚:

Երեխայի ծնողները բավարար ֆինանսական միջոցներ չունեն երեխայի բուժման ծախսերը հոգալու համար և հայցում են բարի մարդկանց աջակցությունը իրենց որդու վիճակը բարելավելու համար:

* * *

Մարկ Իսրայելյանը, ծնվ.1998թ., հասցեն` ք.Ստեփանակերտ, Վ. Սարոյանի փ., 6/22, տառապում է սուր խոցային կոլիտով: Նրան նշանակվել է դեղորայքային բուժում` սալոֆալկ պրեպարատով: Երեխան նման ախտորոշումով առաջին հիվանդն է ԼՂՀ-ում և տևական բուժման կարիք ունի:

Երեխայի լիարժեք բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ինչը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում:ՙՇեմեր՚ բժշկական կենտրոնի /Իսրայել/ տվյալներով միայն երեխայի հետազոտման համար անհրաժեշտ է 4000 ԱՄՆ դոլար` չհաշված մյուս ծախսերը:

Խնդրանքով դիմում ենք բարեգործական կազմակերպություններին և անհատներին` ֆինանսական աջակցություն ցուցաբերել Մարկ Իսրայելյանի համար դեղորայքներ ձեռք բերելու և արտերկրում նրա բուժումը կազմակերպելու համար:

* * *


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչներ Կարինե և Սուրեն Բաղրյանների ընտանիքը հայտնվել է հոգեկան և նյութական անելանելի կացության մեջ: Ընտանիքի 4 զավակներից երկուսը տառապում են ծանր հիվանդություններով:
Վեցամյա Արթուր Բաղրյանը ի ծնե հաշմանդամ է: Ութերորդ դասարանցի Մհեր Բաղրյանը տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ և շարունակական բուժման կարիք ունի, որի համար ընտանիքը ֆինանսական հնարավորություններ չունի:

Բաղրյանների ընտանիքը հայցում է Ձեր աջակցությունը` իրենց որդիների բուժման գործը կազմակերպելու հարցում և կանխավ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնելու պատրաստակամություն կհայտնեն:

Բաղրյանների ընտանիքի համար Արցախբանկում բացվել է հաշվեհամար երեխաների քեռու`Հայրիյան Նորայրի (AG 0330319) անունով
հաշվի համարը Արցախբանկում` 223012003982
հեռ. 37497- 265666
* * *

Արցախյան պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ Վարդավան Օհանջանյանի որդին` Վահան Օհանջանյանը տառապում է աջ ծնկային հոդի անկիլոզ հիվանդությամբ և մասնագիտական հետազոտման ու վիրահատական բուժման կարիք ունի Երևան քաղաքի մասնագիտացված բուժհիմնարկում: Հերթական վիրահատության համար ընտանիքը ֆինանսական հնարավորություն չունի:
Արցախյան պատերազմի մասնակից Վ. Օհանջանյանը հայցում է Ձեր աջակցությունը` որդու բուժումը կազմակերպելու հարցում:  

Օհանջանյան Վահանի (AG 0450990) հաշվեհամարը Արցախբանկում`223012004022
հեռ. 37497- 245605

* * *


Նշված ընտանիքներին օգնել ցանկացողները կարող են դիմել նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գործադիր քարտուղարություն:

E-mail – secretary@mfa.nk.am

ԲԱՆԿԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

VIA DRESDNER BANK, FRANKFURT/MAIN

 

IN USD

 

PAYEES CORRESPONDENT: DRESDNER BANK AG FRANKFURT/MAIN

SWIFT: DRES DE FF

ACCOUNT WITH INSTITUTION: ARTSAKHBANK CJSC, ARMENIA, YEREVAN

ACCOUNT 499 / 08 122 465 00/400USD

SWIFT: ARTSAM 22

ACCOUNT WITH INSTITUTION: ARMENIA YEREVAN, ARTSAKHBANK CJSC

FOR TRANSFER ON THE ACCOUNT: 22300…………..USD

 

 

 

VIA UBS BANK, ZURICH

 

IN USD

 

PAYEES CORRESPONDENT: UBS AG, ZURICH

UNION BANK OF SWITZERLAND

SWIFT: UBSWCHZH80A

ACCOUNT 230-36034.71H USD

ACCOUNT WITH INSTITUTION: ARMENIA YEREVAN, ARTSAKHBANK CJSC

SWIFT: ARTSAM22

FOR TRANSFER ON THE ACCOUNT: 22300………….

 

 

 

 

 

VIA RAIFESSEN BANK, AUSTRIA

 

IN USD

 

PAYEES CORRESPONDENT: RAIFESSEN BANK

 

SWIFT: RZBAATWW

ACCOUNT WITH INSTITUTION: ARMENIA YEREVAN, ARTSAKHBANK CJSC

SWIFT: ARTSAM22

070-55.070.163/021

FOR TRANSFER ON THE ACCOUNT:………………….

 

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com