ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում հավատարմագրման
ԿԱՐԳ
Հանրապետական ԶԼՄ-ների, Լեռնային Ղարաբաղում արտասահամանյան ԶԼՄ-ների սեփական թղթակիցների, կարճատև ժամանակահատվածով Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա լրագրողների համար:
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում գործում է հավատարմագրման հետևյալ կարգը`
Համաձայն <<Զանգվածային լրատվության մասին>> ԼՂՀ օրենքի, ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ստանալու համար պահանջվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով;
2. Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված);
3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված)
4. Լրացված դիմում-թերթիկ (application form)
Հավատարամագրման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
***
Կարճատև այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա լրագրողներից պահանջվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով, որտեղ նշված կլինի այցի նպատակը, լրագրող(ներ)ի անուն(ներ)ը և նրա(նց)` Լեռնային Ղարաբաղում գտնվելու ժամկետներն ու ակնկալվող հանդիպումների ցանկը (կառավարական տարբեր օղակներում հանդիպումներ խնդրելու դեպքում նախընտրելի է այդ նամակը ստանալ վաղօրոք`10 օր առաջ, էլ-փոստով` info@mfa.nk.am հասցեով),
2. Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի (հնարավոր է թվայնացված),
3. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը (հնարավոր է թվայնացված),
4. Լրացված դիմում-թերթիկ (application form)
5. Հավատարմագրումը կատարվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունում տվյալ լրագրողին տրված ԼՂՀ մուտքի արտոնագրի ժամկետով: