
Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1990թ. ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը:
1994թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996թ. ընդունվել և 1998թ. ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան` տնտեսագիտություն մասնագիտությամբ:
1992թ. Ա.Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:
1995-1997թթ. աշխատել է ԼՂՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում` որպես նախարարի օգնական:
1997-1999թթ. աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում` որպես կառավարիչ:
1999-2004թթ. զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:
2005թ. ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Միաժամանակ եղել է <<Հայրենիք>> խմբակցության ղեկավարը: <<Ազատ Հայրենիք>> կուսակցության համանախագահը, ապա և` նախագահն էր 2005-2007թթ:
Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: <<Ազատ Հայրենիք>> կուսակցության նախագահի պաշտոնում կրկին ընտրվել է 2009թ. հոկտեմբերին:
Ա.Հարությունյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007թ. սեպտեմբերի 14-ին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: