
Ծնվել է 1965թ. օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում:
1990թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը` պատմաբան-իրավագետի մասնագիտությամբ:
1992թ. դեկտեմբերից ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993թ. սեպտեմբերից` Գերագույն խորհրդի նախագահի օգնական:
1995թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը, 1998թ. հունվարից` քաղաքական վարչությունը:
1998թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2001թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը` <<Ժողովրդավարական Արցախ միություն>> հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ:
2002թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:
2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար:
2005թ. հունվարին ընտրվել է <<Արցախի ժողովրդավարական կուսակցության>> նախագահ:
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, <<Արցախի ժողովրդավարական կուսակցության>> ընտրացուցակով:
2005թ. հունիսի 30-ին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
Ազգային ժողովի <<Ժողովրդավարություն>> խմբակցության անդամ է:
Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Պարգևատրված է ԼՂՀ <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: