ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
2009-12-16
Ադրբեջանը ձախողել է դիտարկումը
ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:
Դիտարկում
Դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
2009-11-30
ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի` ս.թ. նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը` ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:
2009-11-25
Դիտարկում
Նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
Ադրբեջանի ԱԳՆ մամլո-քարտուղար Էլխան Պոլուխովը հերթական ճիգերն արեց` ղարաբաղյան կողմին ներկայացնելու աննպաստ լույսի ներքո, այս անգամ պնդելով, որ հայերի կողմից ավերվել է ադրբեջանական գերեզմանատուն:
2009-11-10
ԴԻՏԱՐԿՈՒՄ
Նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Հորադիզ բնակավայրի մերձակայքում: