Բեռլինում և Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
Գերմանիայի ԴաշնայինՀանրապետությունում /ԳԴՀ/ Հայաստանի Հանրապետության դեսպանատան և ԳԴՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության աջակցությամբ, Գերմանիայի Հայերի Կենտրոնական Խորհրդի, Բեռլին քաղաքի հայկական համայնքների, և Հայ Առաքելական Եկեղեցու հետ համագործակցությամբ ԳԴՀ մայրաքաղաքում հանրահավաք է կազմակերպվել` նվիրված 1988թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած սումգայիթյան կոտորածների զոհերի հիշատակին:
2011-02-28
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում
Փետրվարի 25-ին, Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:
2011-02-25
ԱՄՆ-ում ԼՂՀ ՄՆ. <<ԼՂՀ անկախությունը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>>
Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություններով հանդես է եկել Ջորջ Մեյսոն Համալսարանի Հակամարտությունների վերլուծության ու կարգավորման ինստիտուտում /Վաշինգտոն/ և Նյու Յորքի Համալսարանում:
2011-02-23
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացնում Կանադայում
Հայ դատի հանձնախմբի հրավերով յոթօրյա այցով Կանադայում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական և կուսակցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Դիտարկում
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
2011-02-18
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
Ուսումնասիրելով <<Միջազգային ճգնաժամային խմբի>>`/ICG/ <<Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը>> զեկույցը` ակամայից հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին <<մեղմացնել>> դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
2011-02-14
ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդականը պարգևատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով
Փետրվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար և ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանին <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգևատրելու մասին:
2011-02-09
ԼՂՀ ԱԳՆ-ն ուղերձներ է հղել Բրյուսելում կայանալիք միջոցառման կապակցությամբ
2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում նախատեսված <<Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից/Լեռնային Ղարաբաղ/ մինչև Բաքու>> վերտառությամբ միջոցառման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին` Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և <<Մարդու իրավունքներն առանց սահմանների>> ոչ կառավարական կազմակերպությանը:
2011-02-08
Դիտարկում
Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: