ԴԻՏԱՐԿՈՒՄ
Հունիսի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ:
2011-05-23
ԼՂՀ-ում անց է կացվել միջազգային կոնֆերանս
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել երկօրյա միջազգային գիտական կոնֆերանս` <<ԼՂՀ կազավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը>> թեմայով:
2011-05-12
Դիտարկում
Մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
2011-05-04
Դիտարկում
Մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:
2011-04-22
Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում
Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռենե Ռուկեն:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը
Զինված հակամարտություններից հետո խաղաղապահ և խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար Կիպրոսից փորձագետների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ Բրիտանական <<Միջազգային տագնապ>> կազմակերպության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը և տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների և հանդիպումների շարքի մասին:
2011-04-13
Դիտարկում
Ապրիլի 13-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ակնա-Բարդա ճանապարհին` Ասկերանի ուղղությամբ: