ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀՕՄ գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն

28.09.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի ու կազմակերպության մյուս ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող  իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը՝ այն համեմատելով մայրական հոգատարության հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Print Friendly, PDF & Email