ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում

27.09.2022

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր  տաճարում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամների և Լոս Անջելես շրջանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և պատասխանել ներկաների հնչեցրած հարցերին։

Իր խոսքում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ միասնականությունը, պրոֆեսիոնալիզմը և հայրենասիրությունը կարևորագույն բաղադրիչներ են անգամ ամենաբարդ թվացող խնդիրների լուծման համար։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Print Friendly, PDF & Email