Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն

24.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում  սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն, հանդիպել հյուպատոսության աշխատակազմի հետ։

Դավիթ Բաբայնը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու  խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Print Friendly, PDF & Email