ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի այլ ներկայացուցիչների հետ

22.09.2022

Սեպտեմբերի 20-ին և 21-ինԱրցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի այլ ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։

Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։

Print Friendly, PDF & Email