Արցախի Հանրապետության ԱԳՆ հեղինակած գրքի շնորհանդեսը

20.06.2022

Հունիսի 20-ին  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել ԱՀ Արտաքին գործերի նախարարության հեղինակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։

Նախարար Բաբայանը ներկայացրել է գրքի բովանդակությունը, նշել, որ աշխատությունը, այնտեղ ընդգրկված մոտեցումներն ու սկզբունքները կարող են օգտագործվել որպես հիմք՝ Արցախի ընդհանրական տեսլականը տարբեր միջազգային ատյաններում ներկայացնելու և արտաքին լսարանի հետ շփումներում հայկական շահերը պաշտպանելու համար։

Արցախի արտգործնախարարն ընդգծել է, որ աշխատության նյութերը ներկայացված են փաստերի և խորհուրդների տրամաբանությամբ, ինչը թույլ է տալիս առավել համապարփակ պատկերացում կազմել շոշափվող թեմաների վերաբերյալ։

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ գիրքը պահանջված և օգտակար կլինի քաղաքական, հասարակական և տեղեկատվական ոլորտների ներկայացուցիչների համար։
Միջոցառման ընթացքում նախարար Բաբայանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Print Friendly, PDF & Email