Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զրուցել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ԱԳ ղեկավար Վիտալի Իգնատևի հետ

28.04.2022

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։

Print Friendly, PDF & Email