ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումն ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

26.04.2022

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։

Քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ․ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։

Վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում նախարարը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը և հայ ժողովրդի կողմից Արցախի՝ որպես գերագույն արժեքի ընկալումը։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակների իրականացման արդյունավետ միջոց։

Print Friendly, PDF & Email