03.03.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերով մարտի 2-ին մասնակցել է ՀՀ դիվանագետի օրվան և Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։