ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներին

04.12.2021

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներին։

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում Արցախ-Հայաստան կապի ընդլայնումն ու փոխգործակցության ամրապնդումը։

Print Friendly, PDF & Email