Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը

22.11.2021

Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) պատվիրակությանը՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։

Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խորը վերլուծելու տեսանկյունից։ Այս համատեքստում արժևորվել է փոխգործակցությունը ՀՀ ԳԱԱ և նրա համապատասխան կառույցների հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։

Print Friendly, PDF & Email