Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

27.10.2021

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի. 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։

Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։

Նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը մշտապես ներգրավված է եղել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և ակտիվորեն աշխատելով արտաքին ասպարեզում՝ նպաստել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։

Երկուստեք կարևորվել է փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը։

Print Friendly, PDF & Email