Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության ԱԳ նորանշանակ նախարարի հետ

20.08.2021

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։
Դավիթ Բաբայանը  շնորհավորել է Արարատ  Միրզոյանին և հաջողություն մաղթել աշխատանքում, կարևորել է սերտ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ  հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը  հետագայում ևս կպահպանվի։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային մի շարք զարգացումներին վերաբերող հարցեր։

Print Friendly, PDF & Email