Արցախի ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կապակցությամբ

01.07.2021

ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։

Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։

Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։

Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար։

Print Friendly, PDF & Email