Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը

17.12.2020

Հարց` Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

Պատասխան` Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը։

Print Friendly, PDF & Email