Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվել Սերգեյ Ղազարյանը

29.07.2020

Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնում։

Սերգեյ Ղազարյանը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան։

Աշխատել է Արցախի Հանրապետության ԱԳՆ համակարգում։ Ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի  պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Print Friendly, PDF & Email