Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչների հետ

01.11.2019

Հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարներ Բրայան Արդունու և Արամ Համբարյանի հետ։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է ԱՄՆ հայկական կառույցների առանցքային դերակատարությունը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում։

Հանդիպումների ընթացքում կարևորվել է համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։

Print Friendly, PDF & Email