Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

01.10.2019

Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման հեռանկարները։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունն Արցախում՝ ընդգծելով այստեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը, որոնք նպաստում են հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը։

Print Friendly, PDF & Email