ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչի հանդիպումը Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ

20.03.2019

Մարտի 19-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպում է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։

Հանդիպմանը ներկայացվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով ԱՄՆ պետքարտուղարության 20-րդ դարասկզբի արխիվային փաստաթղթեր և օտարերկրյա լրատվամիջոցների ուշագրավ հրապարակումներ։

Print Friendly, PDF & Email