Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպումը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրների հետ

31.01.2019

Հունվարի 31-ին՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը:

Արտգործնախարարության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Print Friendly, PDF & Email