Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին

17.12.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին։

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակին։ Կարևորվել են կարգավորման գործընթացում դինամիկայի պահպանումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։

Print Friendly, PDF & Email