Որոնում:

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ - MFA NKR

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի հանդիպումը Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


2018-10-02 12:44

Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի  և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից  մեկն է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ նշելով Արցախի  իշխանությունների պատրաստակամությունը՝ նպաստելու սփյուռքում  հայապահպանության ծրագրերի իրականացմանը:
Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com