Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

29.09.2018

Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Սուխումում հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի հետ։

ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է գործընկերոջը Աբխազիայի Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն, նոր հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը Դաուր Կովեին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Print Friendly, PDF & Email