ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Աբխազիայի Հանրապետություն

29.09.2018

Սեպտեմբերի 29-ին Աբխազիայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան։

Մասիս Մայիլյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը։

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ կարևորելով ակտիվ կապերի պահպանումն ու պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև կրթության, գիտության և սպորտի բնագավառներում գործնական ծրագրերի իրականացման շուրջ։

Print Friendly, PDF & Email