Որոնում:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը - MFA NKR

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը


2018-08-23 16:29

Օգոստոսի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի արտաքին գործերի նախարարության և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես, «Հայկական իրավական նախագծին» առնչվող հարցեր։ 

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել վերջին 15 տարիներին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ու բնակեցմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com