Որոնում:

Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ - MFA NKR

Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ


2018-07-31 13:36

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ 

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

 «Պետականության կայացման բոլոր փուլերում Արցախի արտաքին գործերի նախարարությունն ինտենսիվ և պատասխանատու կերպով իրականացրել է աշխատանքներ՝ ուղղված հանրապետության շահերի պաշտպանությանն ու խթանմանը, այսօր վստահորեն և հետևողականորեն իրագործում է իր առջև դրված խնդիրները՝ նոր մարտահրավերների և միջազգային ասպարեզում փոփոխությունների բարդ պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի դիվանագիտական ծառայությունն իր ամենօրյա ջանքերի շնորհիվ՝ հիմնված Արցախի ժողովրդի լավագույն բարոյական հատկանիշների և ավանդույթների վրա, ցուցաբերում է բարձր պրոֆեսիոնալիզմ, հետևողականություն և հավատարմություն՝ ընտրած ուղուն։   

Համոզված եմ, որ Հարավային Օսիայի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստեղծված ամուր գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների զարգացումն այսուհետ ևս նպաստելու է մեր հանրապետությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com