Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

25.07.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևից Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն անցել է ոչ դյուրին ճանապարհ՝ պայքարելով սեփական պետականություն ունենալու իրավունքի ճանաչման համար և ակտիվորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի շահերը։ Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն աշխատասեր և պատասխանատու դիվանագետների հուսալի և համախմբված թիմ է, որն ի վիճակի է լուծել ամենաբարդ արտաքին քաղաքական խնդիրները։

Մերձդնեստրում բարձր են գնահատում մեր երկրների միջև օրեցօր ամրապնդվող սերտ մշակութային և հոգևոր կապերը, որոնց պահպանման գործում առաջատար դերը պատկանում է արտաքին գործերի նախարարություններին»։

Print Friendly, PDF & Email