Որոնում:

Աբխազիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ - MFA NKR

Աբխազիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ


2018-07-24 18:56

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարար  Դաուր Կովեից  Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Իրենց գործունեության տարիների ընթացքում արցախցի դիվանագետները վստահորեն ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և մատուցել հայրենանվեր ծառայություն՝ ամենուր պաշտպանելով ազգային շահերը և ամրապնդելով երկրի դիրքերը միջազգային ասպարեզում:

Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բոլոր պետությունների հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային  իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում չէ այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում։

Վստահ եմ, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության և ի շահ մեր ժողովուրդների»։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com