ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

20.07.2018

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խորհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

Խորհրդարանի նախագահը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի առթիվ՝ կարևորելով գերատեսչության առանցքային դերը՝ դիվանագիտական դաշտում Արցախի շահերը լիարժեքորեն ներկայացնելու և պաշտպանելու գործում։

Մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում հաստատված հարաբերությունն երի շուրջ: Նշվել է նաև տարբեր երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Արցախի ներկայացվածությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարբեր մակարդակներով Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին օրենսդիր մարմնի գործունեությանն ու խորհրդարանական և միջկուսակցական արտաքին կապերին։

Print Friendly, PDF & Email