Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

14.07.2018

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին, ովքեր ավանդական ճանաչողական այցով Արցախ էին ժամանել ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալ Արցախի քաղաքական, սոցիալական, կրթական և մշակութային կյանքին։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը փորձնակներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ Արցախի դիրքորոշումը։

Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Print Friendly, PDF & Email