Որոնում:

Կայացել են հերթական խորհրդակցությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև - MFA NKR

Կայացել են հերթական խորհրդակցությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև



2018-06-28 12:26

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցություններին արցախյան կողմից մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը  և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տեղեկատվության բնագավառում գերատեսչությունների գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու վերջին զարգացումները։ Այս համատեքստում նշվել է բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման կարևորությունը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com