Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

07.06.2018

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի մարտավարությունը վերջին շրջանում կիրառվում է ոչ միայն արցախյան, այլև այլ ուղղություններով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։

Print Friendly, PDF & Email