Որոնում:

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավարին - MFA NKR

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավարին


2018-06-04 12:35

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության անդամ Դեյվիդ Ուորներին։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերությունները, նշել այլ երկրների հետ Արցախի համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Մասիս Մայիլյանը նաև անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, պատմել անկախության տարիների ընթացքում հանրապետության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը և Կանադայի Հայ դատի հանձնախմբի քարտուղար Սևակ Փալյանը։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com