Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

21.05.2018

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։

Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները:

Բացման արարողությանը ներկա էին նաև Կոմպիեյնի քաղաքապետ, նախկին սենատոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին, քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Print Friendly, PDF & Email