Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի գլխավոր տնօրենին

16.05.2018

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին։

Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ս.թ. մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Արցախում «The HALO Trust»- ի հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքները:

Հանդիպմանը ներկա էին նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:

Print Friendly, PDF & Email