Որոնում:

Արցախի արտաքին գործերի նախարարի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը - MFA NKR

Արցախի արտաքին գործերի նախարարի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը



2018-04-29 12:49

Ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին։

Դմիտրի Մեդոևը կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ մասնագիտական ծրագրերի  իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2001 թ. Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Համագործակցության և խորհրդատվությունների մասին» արձանագրության շրջանակներում փոխգործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները։

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com