Որոնում:

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում - MFA NKR

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում




2018-04-26 17:16

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  ելույթ է ունեցել ապրիլի 19–ին ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևան քաղաքի 2800-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էին համալսարանի 2018 թ. Թավիթյան կրթաթոշակային ծրագրի հայ ուսանողները, որին  ներկա էին համալսարանի դասախոսներ, օտարերկրացի ուսանողներ և Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ԼՂՀ, Ստեփանակերտ, Ազատամարտիկների 28
Հեռ: (+374 47) 9 44087,
Ֆաքս: (+374 47) 9 71551, Web: www.nkr.am
Բոլոր իրավունքները պահպանված են. © 2008
Ստեղծված է Ghazanchyan.com